• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ինձ երաշխիքներ պետք չեն

«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը հայտարարել է, որ իր ապագայի վերաբերյալ երաշխիքների կարիք չունի:

Երեքշաբթի օրը «Բրայթոնից» կրած տնային պարտությունից հետո 4:1 հաշվով, «Էվերթոնը» իջավ Պրեմիեր լիգայի անկման գոտի, այդպիսով Լեմպարդի հեռացման մասին խոսակցությունները հասան իրենց գագաթնակետին:

Ուրբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի գավաթի խաղից առաջ Լեմպարդը հաստատեց, որ խոսել է  «իրիսների» ղեկավարության հետ, բայց Ֆրենկը կենտրոնացած էր իր աշխատանքի վրա:

«Մենք որոշ մասնավոր զրույցներ ունեցանք: Բայց ես երբեք երաշխիքներ չեմ խնդրել և չեմ խնդրելու: Իմ աշխատանքն այն է, որ կենտրոնացած լինեմ աշխատանքիս վրա օր օրի, խաղից խաղ»:

«Դա է իրականությունը: Իրականում, ինձ երաշխիքներ պետք չեն: Ես եկել եմ այստեղ, որպեսզի ամեն օր մի փոքր կատարելագործեմ ինձ, թիմը, խաղացողները և ամեն ինչ, այնպես որ ես երաշխիքներ չեմ փնտրում»:

«Ես գիտեի, որ դժվար է լինելու: Գոյատևման մարտահրավերը հաջողությամբ ավարտելու ոգևորությունը լավ է, բայց իրականությունն այն էր, որ մենք շատ աշխատանք ունենք անելու»:

«Ես զգում եմ, որ մենք հիմա գործընթացի մեջ ենք: Ես հիմար չեմ: Մենք պետք է արդյունքի հասնենք և ցանկանում ենք մնալ այս լիգայում: Դա այս տարվա առաջին առաջնահերթությունն է»:

«Մենք պարզապես ընկանք անկման գոտի, բայց դա իմ հիմնական մտահոգությունը չէ: Եթե հաղթենք մեր հաջորդ խաղում, մենք հավանաբար կլքենք անկման գոտին»,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր