• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Իվան Գազիդիս. «Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը մեր գլխավոր նպատակը չէ»

Իվան Գազիդիս«Արսենալի» գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում ակումբը պատրաստվում է վերջապես տիտղոս նվաճել:

Պրեմիեր Լիգայի վերջին տուրում հաղթանակ տանելով՝ «զինագործները» նվաճեցին Չեմպիոնների Լիգայի ուղեգիր հաջորդ մրցաշրջանի համար: Մինչդեռ Գազիդիսի խոսքերով եվրոգավաթներին մասնակցելն «Արսենալի» գլխավոր նպատակը չէ: «Էմիրեյթսում» ցանկանում են տիտղոս նվաճել:

-Կարևոր է ընդգծել, որ ակումբի յուրաքանչյուր մարդու համար Չեմպիոնների Լիգայի ուղեգիրը չի համարվում գլխավոր նպատակը: Մեր սեփականատեր Ստեն Կրոենկեն հասկացրել է, որ մեր նպատակն է տիտղոսներ նվաճելը:

Մենք բոլորս համակարծիք ենք նրա հետ, և ես և Արսեն Վենգերն արդեն ծրագրում ենք, թե ինչպես ավելի ուժեղանանք հաջորդ տարի: Մի բան կարելի է հստակ ասել. ակումբը ուժեղ դիրքում է գտնվում, և Պրեմիեր Լիգայի վերջին 16 խաղերում կրած ընդամենը մեկ պարտությունն ապացուցում է, որ մենք լավ հիմք ունենք հաջողության հասնելու համար,- հայտնել է Իվանն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:

Հետաքրքիր փաստեր