Կիսապաշտպան Սանդրո Տոնալին վերադարձել է «Նյուքասլի» հետ մարզումներին և հասանելի կլինի Պրեմիեր լիգայի շրջանակներում հաջորդ շաբաթ կայանալիք «Կրիստալ Փելեսի» դեմ հանդիպման համար:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Տոնալին և «Աստոն Վիլլայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն Իտալիայի հավաքականի շտաբում հարցաքննվել են բուքմեյքերական գրասենյակներում անօրինական խաղադրույքների մեջ նրանց մասնակցության հիմքով, որից հետո նրանց ուղարկել են իրենց ակումբներ։
Իտալիայում խաղացողներին արգելված է խաղադրույք կատարել ֆուտբոլային խաղերի վրա, և այս արգելքը խախտելը կարող է հանգեցնել առնվազն երեք տարվա որակազրկման։
Ինչպես հայտնում է Football Italia-ն, երկու խաղացողներն էլ շարունակում են հետաքննության տակ մնալ և շատ մոտ ապագայում կրկին կհարցաքննվեն Թուրինի քննիչների կողմից:
Չնայած այս սկանդալին՝ «Նյուքասլը» չկասեցրեց Տոնալիին, ոչ էլ հանգստանալու հնարավորություն տվեց։ 23 ամյա կիսապաշտպանը երկուշաբթի սկսել է մարզվել Էդդի Հաուի թիմի հետ:
Ըստ Chronicle Live-ի՝ ՖԱ-ի և Պրեմիեր լիգայի ղեկավարներն ուշադիր հետևում են ստեղծված իրավիճակին, բայց առայժմ նրանք չեն պատրաստվում միջամտել։ Տոնալիի մասնակցությունը հանդիպումներին կախված է միայն «Նյուքասլից»:
Միայն այն դեպքում, եթե Իտալիայում Տոնալիի և Զանիոլոյի նկատմամբ կիրառվեն որևէ պատժամիջոցներ, ներառյալ որակազրկումը, Ասոցիացիան կքննարկի դրանք Անգլիայի վրա տարածելու հարցը: