• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լավիան նշել է երեք պատճառ, թե ինչո՞ւ է ընտրել «Չելսին» և մերժել «Լիվերպուլին»

Կիսապաշտպան Ռոմեո Լավիան նշել է երեք պատճառ, թե ինչու է մերժել «Լիվերպուլին» և միացել «Չելսիին»:

Ուրբաթ առավոտյան «Չելսին» հաստատեց 19 ամյա Լավիային «Սաութհեմպտոնից» 58 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելու մասին:

Մի քանի օր առաջ Լավիայի արժեքը համաձայնեցվել էր նաև «Լիվերպուլի» հետ, սակայն, ինչպես Մոյսես Կայսեդոն, Ռոմեոն նույնպես հրաժարվեց «կարմիրներին» միանալու հնարավորությունից։

Եվ եթե Կայսեդոն այդպես է որոշել, քանի որ ցանկանում է ապրել Լոնդոնում, ապա «Չելսին» Լավիայի աչքերում ավելի հեռանկարային ակումբ է թվում, քան «Լիվերպուլը»:

«Երեք գործոն է հիմք հանդիսացել իմ որոշման մեջ»։

«Ակումբի նախագիծն ու հավակնություններն առանցքային գործոններ էին «Չելսիի» իմ ընտրության, ինչպես նաև ակումբի պատմության մեջ»:

«Հուզիչ է լինել այս ֆուտբոլային ակումբի մի մասը և կարողանալ պատմություն կերտել: Ես շատ ուրախ եմ և հպարտ»:

«Արտոնություն է կրել այս մարզաշապիկը: Այն խաղացողների մեծամասնության համար, որոնց հետ մենք պայմանագիր ենք կնքել և ես խաղացել եմ, ես ասել եմ. «այս խաղացողները լավն են»: Այսպիսով, հիանալի է, որ ես հիմա կարող եմ աշխատել նրանց հետ»:

«Սրանք երիտասարդ և լավ խաղացողներ են, այնպես որ մենք միմյանց ավելի լավը կդարձնենք: Սա հաջողության հասնելու միակ ճանապարհն է»,- ասել է Լավիան «Չելսիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր