• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը հաստատել է նոր պայմանագրի մասին լուրը

Ֆրենկ ԼեմպարդԵվրոպա Լիգայի գավաթակիր դառնալուց հետո «Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հաստատել է այն տեղեկությունը, որ իրեն խոստացել են նոր պայմանագիր:

Ջոն Թերրիի բացակայությամբ «Բենֆիկայի» հետ հանդիպմանը հենց Լեմպարդն ավագի թևկապով դուրս բերեց թիմակիցներին դաշտ: Այդ խաղում «ազնվականները» միայն ավելացված ժամանակում կարողացան հաղթել: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Բրանիսլավ Իվանովիչը:

Խաղից հետո Լեմպարդը հաստատեց, որ ամենայն հավանականությամբ ինքը հաջորդ մրցաշրջանում կմնա «Սթեմֆորդ Բրիջում»:

-Շատ մեծ հույսեր ունեմ, որ հենց այդպես կլինի: Մենք դեռ չենք բանակցել, որպեսզի վերջնականապես ամեն ինչ հարթենք, սակայն հույս ունեմ, և ակումբը կողմ է դրան: Ամեն ինչ լավ է թվում,- հայտնել է Ֆրենկը: ITV

Հետաքրքիր փաստեր