• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լեմպարդը ցանկանում է հավաքականում կարիերան ավարտել աշխարհի առաջնությունից հետո

Ֆրենկ Լեմպարդ«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը հայտնել է, որ 2014թ-ի աշխարհի առաջնությունից հետո հավաքականում կավարտի իր կարիերան:

Երեքշաբթի օրը 2014թ-ի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Անգլիայի հավաքականը կհյուրընկալվի Ուկրաինայի հավաքականին: Այս խաղը Լեմպարդի համար կլինի 100-րդն ազգային հավաքականում: Միևնույն ժամանակ այս խաղը կարող է աշխարհի առաջնության ուղեգրի հարցը լուծել:

Ֆրենկն, ով հավաքականում իր կարիերան սկսել է 1999թ-ին, հայտնել է, որ իր միջազգային կարիերան մոտենում է ավարտին: Սակայն փորձառու կիսապաշտպանը ցանկանում է ավարտել իր ելույթները «երեք առյուծների» կազմում միայն Բրազիլիա մեկնելուց հետո:

-Ես իսկապես կարծում եմ, որ որ սա կլինի հավաքականում վերջին տարին: Ես ցանկանում եմ Բրազիլիա ուղևորվել, և դա ինձ համար հրաշալի կլինի:

Սակայն ես չեմ ցանկանա հեռանալ աշնանը, եթե Անգլիայի հավաքականն ուղեգիր չնվաճի: Ինձ դուր է գալիս այս թիմում լինել, աշխատել մարզչի հետ, և ես բոլորի հանդեպ մեծ հարգանք ունեմ:

Անգլիան ցանկանում է աշխարհի առաջնությունում հայտնվել, այդ պատճառով էլ ես չեմ ցանկանա այսպես հեռանալ: Մենք կխաղանք Ուկրաինայի դեմ միայն հաղթելու նպատակով: Եթե մենք պարտվենք, ապա կփորձենք փլեյ-օֆֆի միջոցով ուղեգիր նվաճել, իսկ դրանից հետո լավ հանդես գալ մրցաշարում,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: