Պրեմիեր Լիգայի նորեկ «Լեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Բրայթոնի» հարձակվող Լեոնարդո Ուլոային գնելու մասին, որով թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը: Գործարքը գնահատվում է 7-8 մլն ֆունտ՝ գումարած բոնուսները:
Լուրերի համաձայն, «աղվեսները» միայն հինգերորդ փորձից կարողացան համաձայնեցնել 27-ամյա արգենտինացու տրանսֆերը: Արդեն հաջորդ շաբաթ Լեոնարդոն կարող է մասնակցել իր նոր թիմի կազմում առաջին խաղին:
-Մենք վաղուց էինք ցանկանում գնել Լեոյին: Նա այն ֆուտբոլիստն է, ով կարող է մեզ ավելի ուժեղ դարձնել: Ուրախ եմ, որ կարողացանք ձեռք բերել նրան,- ասել է «Լեսթերի» գլխավոր մարզիչ Նայջել Պիրսոնը: