«Աստոն Վիլլայի» հարձակվող Լիբոր Կոզակը ոտքի կոտրվածքի պատճառով մինչև մրցաշրջանի ավարտը շարքից դուրս է եկել:
Անցած ամառ բիրմինգհեմյան ակումբը Կազակի համար 7 մլն ֆունտ վճարեց «Լացիոյին»: Այդ պահից չեխ հարձակվողը Պրեմիեր Լիգայի 8 խաղերում եղել է մեկնարկային կազում և դարձել է 4 գոլի հեղինակ:
Սակայն «վիլլացիների» վերջին մարզման ժամանակ 24-ամյա հարձակվողը լուրջ վնասվածք է ստացել: Ուրբաթ օրը Լիբորը վիրահատվել է, որից հետո ակումբի պաշտոնական կայքում հայտնել են նրա վնասծաքի լրջության աստիճանի մասին հաղորդագրություն. «Ցավոք ընթացիկ մրցաշրջանում նա այլևս չի խաղա»: