Անգլիական լիգաների գավաթի առաջին կիսաեզրափակիչ խաղում «Լիվերպուլը» հյուրընկալել էր «Չելսիին»:
Թիմերը փոխանակվեցին մեկական գոլով՝ եզրափակչի ուղեգրի համար պայքարը տեղափոխելով Լոնդոն, որտեղ հունվարի 27-ին տեղի կունենա վերախաղարկումը: Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին 11 մետրանոցից բացեց Էդեն Ազարը, իսկ դաշտի տերերի պատասխան գնդակը խփեց Ռահիմ Ստերլինգը:
Ավելացնենք, որ կիսաեզրափակիչ մյուս խաղը կկայանա վաղը, ուր միմյանց հետ կմրցեն «Շեֆիլդ Յունայթեդը» և «Տոտտենհեմը»:
Գոլեր. Ազար՝ 18ր (11մ), Ստերլինգ՝ 59ր: