«Լիդսը» թարմացրել է իր տրանսֆերային ռեկորդը՝ ձեռք բերելով «Հոֆենհայմի» հարձակվող Ժորժինյո Ռուտերին:
Հաջողությամբ բուժզննում անցնելով՝ Ռուտերը պայմանագիր է կնքել «Լիդսի» հետ մինչև 2028 թվականի ամառը։ 20 ամյա ֆրանսիացին Ջեսսի Մարշի թիմում հանդես կգա 24-րդ համարի ներքո։
Sky Sports-ը Ռուտերի տրանսֆերը գնահատում է 35,5 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ գերազանցելով 27 միլիոն ֆունտից, որը «սպիտակները» վճարել էին «Վալենսիային» հարձակվող Ռոդրիգոյի համար 2020 թվականի օգոստոսին:
Ռուտերը, ով 2021 թվականին «Ռենից» տեղափոխվելուց հետո «Հոֆենհայմի» կազմում անցկացրած 64 խաղում 11 գոլ է խփել, դառնում է «Լիդսի» երկրորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանում՝ պաշտպան Մաքս Վեբերից հետո, ով ժամանել է «Ռեդ Բուլից» 11 միլիոն ֆունտով։
Ժորժինյոն կկարողանա նշել իր դեբյուտը «Լիդսի» կազմում հունվարի 22-ին Պրեմիեր լիգայի «Բրենթֆորդի» դեմ խաղում, քանի որ նա ստիպված կլինի հրաժարվել հաջորդ չորեքշաբթի օրը կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկությունից՝ «Քարդիֆի» դեմ՝ կանոնների համաձայն: