• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» Կոուտինյոի համար 8 մլն ֆունտ է առաջարկել

ԿոուտինյոՁմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «կարմիրների» երկրորդ ձեռքբերումը կարող է դառնալ «Ինտերի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն:

Չկարողանալով համաձայնության գալ «Բլեքպուլի» հետ Թոմ Ինսի տրանսֆերի համար՝ Բրենդան Ռոջերսը հայացքը ուղղել է 20-ամյա Կոուտինյոին, ով իր անվան դիմաց արդեն մեկ խաղ ունի Բրազիլիայի ազգային հավաքականում:

«Ինտերը» արդեն մերժել է 8 մլն ֆունտի առաջարկը, սակայն դա անակընկալ չէր «Լիվերպուլի» համար, որը պատրաստ է բանակցությունները շարունակելու համար բարելավել առաջարկը:

«Ինտերը» Կոուտինյոին ձեռք է բերել 16 տարեկանում «Վասկո Դա Գամայից»: Այդ պահից Ֆիլիպեն Ա Սերիայում մասնակցել է 28 հանդիպման:

Ֆուտբոլիստը արդեն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» մարզչական շտաբը իրեն այնքան էլ չի վստահում, ինչը ստիպում է նրան մտածել ակումբը փոխելու մասին: