• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» որոշել է բողոքարկել Մակալիստերի ստացած կարմիր քարտը

«Լիվերպուլը» որոշել է բողոքարկել իր կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերի ստացած կարմիր քարտը Պրեմիեր լիգայի «Բորնմուտի» դեմ խաղում։

Մակալիստերը ուղիղ կարմիր քարտ ստացավ շաբաթ օրը «Լիվերպուլի» 3-1 հաշվով հաղթական խաղի 58֊րդ րոպեին՝ Ռայան Քրիստիի դեմ անվայել խաղի համար:

Խաղից հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացավ մտածել բողոքարկման մասին, և լիվերպուլյան ակումբն այժմ վերջապես որոշել է, որ կփորձի վիճարկել Ալեքսիսի հեռացումը:

«Իմ կարծիքով, դա կարմիր քարտ չէր: Այստեղ խնդիրն այն է, որ մրցավարը զգում էր, որ նրա ոտքը բարձր դիրքում էր գտնվում, բայց դրա միակ պատճառն այն է, որ երկու խաղացողներն էլ ընթանում էին դեպի գնդակը»:

«Խաղակոշիկն իսկապես դիպել է նրա կոճին: Եթե նրա ոտքը գետնին ընկած լիներ և դիպչեր նույն տեղում, ապա դա բաց ոտքով խաղ չէր դիտարկվի»:

«Նրանք երկուսն էլ դուրս են եկել խաղադաշտից, և դա կարմիր քարտ չէ, իմ կարծիքով: «Լիվերպուլը» պետք է համոզի հանձնաժողովին, որ դա ակնհայտ մրցավարական սխալ էր բողոքարկումը շահելու համար», – Sky Sports-ին ասել է Պրեմիեր լիգայի նախկին մրցավար Դերմոտ Գալագերը:

Հետաքրքիր փաստեր