• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլը» ցանկանում է վարձակալել Վիկտոր Մոզեսին

Վիկտոր Մոզես«Լիվերպուլը» ցանկանում է մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը վարձակալել «Չելսիի» վինգեր Վիկտոր Մոզեսին:

Վիլլիանի տեղափոխությունից հետո 22-ամյա Մոզեսին դժվար կլինի տեղ գտնել «Չելսիի» կազմում: Daily Mail-ի հաղորդմամբ, «Չելսին» չի պատրաստվում վաճառել նիգերիացուն, սակայն դեմ չէ նրան վարձավճարով ուղարկել այլ ակումբ:

Տաղանդավոր կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: Ռոջերսը հուսով է, որ «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցավ լավ հարաբերությունների շնորհիվ կկարողանան իրականացնել այդ տրանսֆերը:

Ավելացնենք, որ «Չելսին» ցանկանում է Մոյեսի վարձակալության համար 2 մլն ֆունտ ստանալ: «Կարմիրները» մտադիր են իջեցնել այդ գումարը՝ հաշվի առնելով, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կազմում է շաբաթական 55 հզր ֆունտ:

Հետաքրքիր փաստեր