• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Լիվերպուլ» – «Չելսի» (անոնս)

Լիվերպուլ - ՉելսիՊրեմիեր Լիգայի 34-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում, ուր «Լիվերպուլը» կընդունի «Չելսիին»:

Մրցաշրջանի ավարտին յուրաքանչյուր առաջնությունում պայքար է գնում եվրոգավաթներին մասնակցության համար: Այս խաղով «Չելսին» կարող է բարձրանալ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիիզոնական:

Բրենդան Ռոջերսի թիմը ոչ կայուն խաղ է ցուցադրում: Ոչ ուժեղ մրցակիների հետ վերջին երեք խաղում «կարմիրները» ընդամենը 5 միավոր են վաստակել:

Խաղին կարևորություն է հաղորդում նաև Ռաֆայել Բենիտեսի վերադարձը «Լիվերպուլ», որտեղից նա հեռացել է 2010 թվականին:

«Էնֆիլդում» կայացած վերջին վեց խաղերում «Չելսին» ընդամենը մեկ հաղթանակ է տարել: Ընթացիկ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսը գոլի հեղինակ չի դարձել արդեն 429 րոպե:

Հարցականի տակ է «Չելսիի» ֆուտբոլիստներ Գարի Կեհիլի, Էշլի Քոուլի և Մարկո Մարինի մասնակցությունը:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Մեր կանխատեսումը՝ 1:1:

Խաղին կարող եք հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:

Հետաքրքիր փաստեր