• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուիս Հոլտբին անհամբեր սպասում է լոնդոնյան դերբիներին

Լուիս Հոլտբի«Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին խոստովանել է, որ անհամբեր սպասում է Պրեմիեր Լիգայում իր թիմի առաջիկա դերբիներին:

Այսօր երեկոյան «Տոտտենհեմը» ուժերը կչափի «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ: Հաղթանակի դեպքում Վիլաշ-Բոաշի սաները հնարավորություն կստանան մրցաշարային աղյուսակում շրջանցել «Չելսիին» և բարձրանալ 3-րդ հորիզոնական:

Շաբաթվա վերջում կկայանա հյուսիսլոնդոնյան գլխավոր դերբին: «Տոտտենհեմը» սեփական հարկի տակ կհյուրընկալի սկզբունքային մրցակից «Արսենալին»: Հոլտբիի համար, ով «Տոտտենհեմ» է տեղափոխվել հունվարին, սա լուրջ փորձություն կլինի:

-Անհամբեր սպասում եմ դրան: Առջևում երկու կարևոր հանդիպում ունենք «Վեստ Հեմի» և «Արսենալի» հետ: Ավելի լավ չէր էլ կարող լինել:

«Լիոնի» դեմ տարած հաղթանակից հետո մենք բարձր տրամադրությամբ ենք մոտենում «Վեստ Հեմի» հետ խաղին,- «Տոտտենհեմի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել Հոլտբին: