«Տոտտենհեմի» կիսապաշտպան Լուիս Հոլտբին կարող է վարձավճարով տեղափոխվել իր նախկին ակումբ «Շալկե-04»:
«Տոտտենհեմի» գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հոլտբին խաղաժամանակ գրեթե չի ստանում: Լուիսը շարունակում է մնալ պահեստայինների նստարանին:
Սակայն աշխարհի առաջնությանը մասնակցելու ցանկությունը Գերմանիայի ազգային հավաքականի 23-ամյա կիսապաշտպանին ստիպում է մտածել ակումբը փոխելու մասին: Հնարավոր տարբերակներից մեկը «Շալկե» վերադառնալն է, որտեղից հեռացել էր 18 ամիս առաջ:
-Լուիսը ցանկանում է խաղալ, ինչի համար մենք կքննարկենք նրա ապագայի հետ կապված հնարավոր տարբերակները: «Շալկեն» հետաքրքիր տարբերակ է,- ասել է ֆուտբոլիստի գործակալ Մարկուս Նոակը: Bild