• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Լուկակուն չի վախենում Ռունիի հետ մրցակցությունից

Ռոմելու Լուկակու«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոստովանել է, որ չի վախենում Ուեյն Ռունիի հետ մրցակցությունից, եթե նա ժամանի «Սթեմֆորդ Բրիջ»:

Ինչպես հայտնի է, «Չելսին» չի դադարում «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիին ձեռք բերելու փորձեր կատարել և այժմ պատրաստվում է իր երրորդ առաջարկությունն անել:

Սակայն Լուկակուն չի վախենում հարձակման գծում մրցակցության մեծացումից:

-Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է, որ իր թիմը լինի լավագույնը: Եթե որևէ խաղացող կարող է մեզ ավելի ուժեղ դարձնել, ինչու՞ ոչ: Սամուել Էտո’Օ, Ոուեյն Ռունի. ես երկուսի մասին էլ լսել եմ: Ես դեմ չեմ նրանց ժամանմանը:
Ես փորձում եմ լավագույն մարզավիճակի գալ և հույս ունեմ, որ շուտով հիմնական կազմի ֆուտբոլիստ կդառնամ: Եթե ես շարունակեմ ջանասիրաբար աշխատել, ապա հույս ունեմ, որ հաջորդ խաղին հիմնական կազմում խաղադաշտ դուրս կգամ:

Եթե համեմատենք իմ առաջին տարվա հետ, ապա ես յուրաքանչյուր ֆուտբոլիստից ինչ-որ բաներ եմ սովորել: Այժմ ինձ պետք է հիմնական կազմում խաղադաշտ դուրս գալ,- Լուկակուի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Հետաքրքիր փաստեր