• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատան երջանիկ է «Չելսիում»

Խուան ՄատաԻսպանիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ շատ ուրախ է տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո «Չելսիում» մնալու համար:

Բազմաթիվ լուրերի համաձայն, այս ամառ 25-ամյա Մատային իրենց շարքերում ցանկանում էին տեսնել «Մանչեսթեր Յունայթեդը», «Վալենսիան» և «Արսենալը»: Այդ ամենի պատճառն այն էր, որ Խուանին չէր վստահում «կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով նրան ոչ մի խաղում մեկնարկային կազմ դուրս չի բերել:

Սակայն տրանսֆերային պատուհանը փակվել է, իսկ Մատան մնացել է «Սթեմֆորդ Բրիջում»: Խուանն այս առիթով չի տխրում:

-Կարծում եմ` նորմալ է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում տարբեր լուրեր են պտտվում, սակայն ես երջանիկ եմ, որ մնացել եմ այստեղ: Ես այստեղ երկու հրաշալի մրցաշրջաններ եմ անցկացրել, հնարավոր է` իմ կարիերայի լավագույն մրցաշրջանները: Հույս ունեմ, որ ընթացիկ մրցաշրջանը ևս այդպիսին կլինի:

Ես ցանկանում եմ այնքան տիտղոս նվաճել, որքան այս երկու տարիների ընթացքում, և ես հույս ունեմ, որ այս մրցաշրջանը ևս մեզ համար լավ կդասավորվի,- Chelsea TV-ին տված հարցազրույցում հայտնել է Մատան:

Հետաքրքիր փաստեր