• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատան ճանաչվել է «Չելսիի» տարվա ֆուտբոլիստ

Խուան Մատա«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան իր թիմի ֆուտբոլիստների կողմից ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ:

Ընթացիկ մրցաշրջանում Խուանը «կապույտների» կազմում մասնակցել է ութ տարբեր առաջնությունների, որոնցում դարձել է 19 գոլի հեղինակ և կատարել է 28 արդյունավետ փոխանցում: Եվ այս ամենի շնորհիվ Մատան իր թիմակիցների կողմից ստացավ տարվա ֆուտբոլիստ մրցանակը:

Միաժամանակ 25-ամյա իսպանացին այլ մրցանակի է արժանացել: Մատային է հասել նաև երկրպագուների ընտրությամբ տարվա ֆուտբոլիստ մրցանակը: Լավագույն քառյակում են եղել նաև Ֆրենկ Լեմպարդը, Դավիդ Լուիզը և Էդեն Ազարը:

Ավելացնենք, որ երկրպագուների ընտրությամբ տարվա ֆուտբոլիստ մրցանակին Մատան երկրորդ անգամ է արժանանում: Տարվա երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Նաթան Ակեն, իսկ լավագույն գոլի հեղինակը բրազիլիացի Օսկարն է՝ Չեմպիոնների Լիգայում «Յուվենտուսի» դարպաս խփած գնդակով:

Հետաքրքիր փաստեր