• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Խուան Մատան ուզում է հաղթել Պրեմիեր Լիգան

Խուան Մատա«Չելսիի» կիսապաշտպան Խուան Մատան խոստովանել է, որ ցանկանում է իր թիմի հետ վերջապես  հաղթել Պրեմիեր Լիգայում: Մատան նաև իր աջակցությունն է հայտնել Ֆերնանդո Տորրեսին:

Վերջին երկու մրցաշրջանում «Չելսին» չմասնակցեց չեմպիոնական մրցավազքին՝ թույլ տալով, որ մրցանակը գնա Մանչեսթեր: Սակայն Մատան հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում «Չելսին» ավելի մեծ ուժով կմիանա պայքարին:

-Այս մրցաշրջանում մեզ չբավականացրեց կայունությունը: Ես շատ եմ ցանկանում հաղթել Պրեմիեր Լիգայում: Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանում միանգամայն այլ է լինելու,- Մատայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մատան նաև աջակցություն է հայտնել իր հայրենակից Ֆերնանդո Տորրեսին, ով ժամանակ առ ժամանակ ենթարկվում է թերթերի քննադատությանը:

-Ես կարծում եմ, որ Ֆերնանդոն պետք է մնա «Չելսիում»: Նրա բնավորությունը և աշխատասիրությունը խոսում է այն մասին, որ դեռ երկար տարիներ նա հանդես կգա բարձր մակարդակով,- ավելացրել է Մատան:

Հետաքրքիր փաստեր