• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կազեմիրոն ափսոսում է, որ տեղափոխվեց «Յունայթեդ»

Կիսապաշտպան Կազեմիրոն կարծում է, որ 2022 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը սխալ էր։

Կազեմիրոն անմիջապես հաստատվեց որպես «Յունայթեդի» առանցքային խաղացող՝ 2022 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից» 70 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:

31 ամյա բրազիլացին իր առաջին անգլիական մրցաշրջանը շատ վառ անցկացրեց՝ «կարմիր սատանաների» հետ նվաճելով Չեմպիոնների լիգայի ուղեգիր և լիգայի գավաթը։

Այնուամենայնիվ, Կազեմիրոն ծայրահեղ վատ սկսեց նոր մրցաշրջանը, պարբերաբար քննադատության ենթարկվելով, և դա ստիպեց նրան վերանայել իր վերաբերմունքը Մադրիդից հեռանալու նկատմամբ։

Ըստ El Nacional-ի՝ Կազեմիրոն ափսոսում է, որ տեղափոխվել է «Յունայթեդ», որը տառապել է բոլոր մակարդակներում անկայունությունից և ապացուցել է, որ չի կարող հասնել իսկապես բարձր արդյունքների:

Ավելին, Կազեմիրոն այժմ կարող է հեռանալ «Յունայթեդից», որը բրազիլացուն փոխարինելու համար արդեն դիտարկում է «Բենֆիկայից» 19 ամյա Ժոաո Նևեսին:

Հետաքրքիր փաստեր