• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կազեմիրոն կարծում է, որ Վինիսիուսը կարող է հեռանալ Լա Լիգայից

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն կարծում է, որ իսպանական ֆուտբոլում ռասիզմի հետ կապված խնդիրները կարող են ստիպել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսին հետևել իր օրինակին՝ տեղափոխվելով Պրեմիեր լիգա։

Անցյալ ամիս Վինիսիուսը ռասիստական ​​երանգով աղմկահարույց սկանդալի կենտրոնում էր հայտնվել: Ողջ հանդիպման ընթացքում դիմանալով «Վալենսիայի» երկրպագուների և մրցակիցների վիրավորանքներին, բրազիլացու նյարդերը տեղի տվեցին խաղի վերջնամասում և դրա պատճառով նա վաստակեց իր կարիերայի առաջին կարմիր քարտը։

Խաղից հետո Վինիսիուսը սոցցանցերում գրել է, որ «ռասիստները հաղթել են», ինչպես նաև հայտարարել է, որ «ռասիզմը նորմալ է Լա Լիգայում»։ Եվ Կազեմիրոն զգում է, որ դա կարող է դրդել իր հայրենակցին փոխել ֆուտբոլային լիգան:

«Ես ուրախ եմ, որ նա խաղում է «Ռեալում»: Բայց ինձ համար անակնկալ չի լինի, եթե նա ցանկություն հայտնի հեռանալ այդ առաջնությունից»:

«Օրինակ, Պրեմիեր լիգան տարբերակ է: Լա Լիգան պետք է շտկի դա ոչ միայն հանուն Վինիսիուսի, այլ հանուն բոլոր ֆուտբոլիստների: Քանի որ սա շատ տգեղ մշակութային խնդիր է»,- ասել է Կազեմիրոն TNT Sports-ին տված հարցազրույցում:

Հետաքրքիր փաստեր