«Չելսիի» հարձակվող Կալում Հադսոն-Օդոին բանակցություններ է վարում լոնդոնյան ակումբի հետ իր ապագայի շուրջ:
Հադսոն-Օդոին ժամանակին համարվում էր երկրի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը, և «Չելսիից» մեծ ջանքեր պահանջվեցին Կալումին սեփական ակումբի կազմում պահելու համար:
Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ 2019 թվականին Հադսոն-Օդոին նոր պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ, նրա զարգացումը, որպես ֆուտբոլիստ, կանգ առավ, և արդյունքում եզրային հարձակվողը վարձավճարով գործուղղվեց Լևերկուզենի «Բայեր»։
Այժմ Հադսոն-Օդոիի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը 12 ամիս, և Daily Express-ը պնդում է, որ «Չելսին» պատրաստ է վաճառել 22 ամյա անգլիացուն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հադսոն-Օդոին հաջորդ շաբաթվա սկզբին հանդիպում կունենա «Չելսիի» ղեկավարների հետ, որից հետո Կալումի ճակատագիրը պարզ կլինի:
Սաուդյան Արաբիայից երկու ակումբներ հետաքրքրություն են ցուցաբերում Հադսոն-Օդոիի նկատմամբ, սակայն սպասվում է, որ Կալումը կմնա Եվրոպայում: