Կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն վերադարձել է «Բրայթոնի» մարզումներին այն բանից հետո, երբ ձմեռային տրանսֆերային պատուհանում չկարողացավ տեղափոխվել ուրիշ ակումբ:
Հիշեցնենք, որ հունվարին «Բրայթոնը» Կայսեդոյի վերաբերյալ ստացել է առնվազն երեք առաջարկ՝ 55 միլիոն ֆունտ «Չելսիից», ինչպես նաև 60 և 70 միլիոն ֆունտ «Արսենալից»:
Նրանցից վերջինից հետո Մոյսեսը պաշտոնական հայտարարություն տարածեց՝ հրապարակայնորեն խնդրելով «ճայերին» բաց թողնել իրեն ակումբից:
Շահագրգիռ ակումբների հետ բանակցություններում զիջումների գնալու և Կայսեդոյի ցանկությունը բավարարելու փոխարեն «Բրայթոնը» 21 ամյա էկվադորցուն ուղարկել է հանգստի մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը։
Արդյունքում Կայսեդոն բաց թողեց անցած կիրակի Անգլիայի գավաթի խաղարկությունում «Լիվերպուլի» դեմ «ճայերի» հանդիպումը:
Սակայն չորեքշաբթի օրը՝ տրանսֆերային պատուհանի փակման հաջորդ օրը, Մոյսեսը վերադարձավ «Բրայթոնի» բազա և սովորական մարզում անցկացրեց Ռոբերտո Դե Զերբիի թիմի հետ, հայտնում է BBC-ն։