«Նապոլիի» հարձակվող Էդիսոն Կավանին հայտարարել է, որ պատրաստ է տեղափոխվել «Չելսի» կամ «Մանչեսթեր Սիթի»:
Ինչպես հայտնի է, «Նապոլին» շարունակում է պնդել, որ Կավանիի ծառայություններով հետաքրքրված ակումբները պետք է վճարեն 53 մլն ֆունտ նրան ձեռք բերելու համար:
Միաժամանակ, Կավանին ուրախ կլիներ աշխատել այնպիսի մասնագետների հետ ինչպիսիք են «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «Մանչեսթեր Սիթին» գլխավորած Մանուել Պելեգրինին:
-Չգիտեմ, արդյոք նրանք առաջարկություն արել են, բայց գիտեմ, որ ինձ համար մեծ հաճույք կլիներ մարզվել այնպիսի մարդկանց մոտ, ինչպիսիք են Ժոզե Մոուրինյոն և Մանուել Պելեգրինին:
Երբ ճիշտ ժամանակը գա, հրաշալի կլինի խաղալ այդ ակումբներից որևէ մեկում, քանի որ մանկուց ես պատկերացրել եմ դա,- Sky Sports-ի հետ զրույցում հայտնել է Կավանին: