«Վեստ Հեմի» նախկին հարձակվող Կարլտոն Քոուլն իր տեղափոխության համար բանակցություններ է սկսել «Կրիստալ Փելեսի» հետ:
Ինչպես հաղորդում է Daily Express-ը, «Փելեսի» հարձակման գիծը լուրջ ուժեղացման կարիք ունի: Թիմի լավագույն ռմբարկու Գլեն Մյուրեյը վնասվածքի պատճառով բաց կթողնի մրցաշրջանի առաջին կեսը:
Հաղորդվում է, որ «Փելեսը» բանակցում է 29-ամյա Քոուլի հետ, ով այժմ հասանելի է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, քանի որ «Վեստ Հեմը» հրաժարվեց երկարաձգել պայմանագիրն Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի հետ: