Նորվեգացի հարձակվող Ջոն Կարյուն հայտարարել է, որ պատրաստ է անվճար հանդես գալ «Աստոն Վիլլայում»:
2012 թվականին Կարյուն հեռացավ «Վեստ Հեմից», քանի որ ակումբը որոշեց չերկարաձգել պայմանագիրը ֆուտբոլիստի հետ:
-Ֆուտբոլը նորից կարող է արդիական դառնալ ինձ համար:
Այժմ ես այլ գործունեություն եմ ծավալում, սակայն լավ մարզավիճակում եմ: Կասկած չկա, որ շուտով նորից դաշտ կվերադառնամ:
«Աստոն Վիլլան» իմ ակումբն է: Մինչև հիմա լավ հարաբերությունների մեջ եմ ակումբի և երկրպագուների հետ: Այնպես որ պատրաստ եմ անվճար խաղալ այստեղ: