• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կեպա Արիզաբալագան 2023/24 մրցաշրջանը կանցկացնի Մադրիդի «Ռեալում»

«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագան 2023/24 մրցաշրջանի համար վարձավճարով գործուղղվել է Մադրիդի «Ռեալ»։

Կեպան մնում է աշխարհի ամենաթանկ դարպասապահը այն բանից հետո, երբ 2018 թվականի օգոստոսին «Չելսին» նրա համար վճարեց «Ատլետիկին» 71,6 միլիոն ֆունտ ստերլինգ:

Այնուամենայնիվ, Կեպայի խաղը հաճախ չէր արդարացնում նրա արժեքը, ինչն էլ դրդեց «Չելսիին» օգոստոսին 25 միլիոն ֆունտով գնել Ռոբերտ Սանչեսին «Բրայթոնից»:

Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Լիվերպուլի» դեմ խաղում հենց Սանչեսն է պաշտպանել «Չելսիի» դարպասը, իսկ Կեպան մեկնել է Մադրիդ։

Մադրիդի «Ռեալը» նախապատվությունը տվեց Կեպային՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ Դե Խեան ունի ազատ գործակալի կարգավիճակ, իսկ Կեպան՝ չնայած «Բավարիայի» ցուցադրած հետաքրքրությանը։

Մադրիդի «Ռեալում» 28 ամյա դարպաասապահը կփոխարինի Տիբո Կուրտուային, ով անցած հինգշաբթի մարզման ժամանակ վնասվածք էր ստացել և այժմ բաց կթողնի նոր մրցաշրջանի մեծ մասը:

Ավելացնենք, որ Կեպայի վարձակալությունը չի ենթադրում գնման տարբերակ կամ պարտավորություն:

Հետաքրքիր փաստեր