«Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Վլադ Կիրիկեշը հայտնվել է իտալական «Ռոմայի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Sky Sports պարբերականը:
Ռումինիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Տոտտենհեմին» է միացել անցած ամառ «Ստյաուայից», սակայն Պրեմիեր Լիգայում մեկնարկային մրցաշրջանն այնքան էլ հաջող չստացվեց:
Կիրիկեշը ցանկանում էր այս ամառ «Ուայթ Հարթ Լեյնում» վերակենդանացնել իր կարիերան և լավ տպավորություն թողնել «Տոտտենհեմի» նոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի վրա: Սակայն հերթական անգամ նրան խանգարեցին վնասվածքները:
Որոշ ժամանակ առաջ 24-ամյա պաշտպանը մեջքի վնասվածքի պատճառով լքել է իր թիմի ամերիկյան հավաքը: Չի բացառվում, որ Կիրիկեշն այլևս չի հագնի «Տոտտենհեմի» մարզաշապիկը: