«Բորնմուտը» հայտարարել է Կիևի «Դինամոյի» կենտրոնական պաշտպան Իլյա Զաբարնիին ձեռք բերելու մասին։
Զաբարնին հինգուկես տարվա պայմանագիր կնքեց «Բորնմուտի» հետ և դարձավ «բալերի» հինգերորդ նորեկը այս տրանսֆերային պատուհանում:
Ուկրաինայի հավաքականի կազմում 24 հանդիպում անցկացրած 20 ամյա Զաբարնիի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն ֆունտ ստերլինգ։
«Չնայած ընդամենը 20 տարեկան է, նա արդեն խաղացել է ամենաբարձր մակարդակներում հանդես եկող ակումբի և երկրի համար՝ հաստատվելով որպես աշխարհի ամենապահանջված երիտասարդ պաշտպաններից մեկը»:
«Մենք անհամբեր սպասում ենք նրա զարգացմանը մեզ հետ և գիտենք, որ նա կլինի մեր թիմի արժեքավոր և կարևոր անդամներից», – ասել է «Բորնմուտի» գործադիր տնօրեն Նիլ Բլեքը: