• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կլոպը հրապարակեց Մաքալիստերի փոխարինման պատճառը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բացատրել է կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերի փոխարինումը «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ խաղում։

Երեկ Մաքալիստերն օգնեց «Լիվերպուլին» 0-2 հաշվով հաղթանակ տանել Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականում գտնվող թիմի նկատմամբ, սակայն մոտ մեկ ժամ անց Կլոպը ստիպված եղավ փոխարինել Ալեքսիսին:

Պարզվում է, որ 24 ամյա արգենտինացին վնասել է ծունկը, և Յուրգենը դեռ չգիտի, թե արդյոք կլուծվի այս խնդիրը մինչև հաջորդ շաբաթ օրը «Կրիստալ Փելեսի» դեմ արտագնա հանդիպումը, թե՝ ո՛չ։

«Խաղի սկզբում կանգնեցին նրա ծնկին, և նա ստացավ այդ վնասվածքը: Քանի որ վերքը բաց էր, մենք պարզապես կպցրեցինք այն: Իհարկե ցավ կար, բայց նա կարողացավ շարունակել խաղալ:

Այնուհետև (ընդմիջմանը) մենք կարեցինք նրա վերքը, բայց նրա համար դա ավելացրեց անհարմարության մակարդակը, ինչի արդյունքում նրա շարժունակությունը նվազեց: Այժմ մենք պետք է տեսնենք, թե որքան ժամանակ կպահանջվի նրա վերականգնման համար: Հուսով եմ, որ շատ երկար չի տևի»,- Կլոպի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը։

Հետաքրքիր փաստեր