• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կոնտեն քննադատել է Ռիրարլիսոնին՝ անվանելով եսասեր

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն քննադատել է իր թիմի հարձակվող Ռիչարլիսոնին եսասիրության համար։

Շաբաթվա կեսին Չեմպիոնների լիգայում «Միլանի» հետ ոչ-ոքիից հետո (0-0), Ռիչարլիսոնն այս մրցաշրջանն անվանեց իր համար «խայտառակ» և զարմացավ, թե ինչո՞ւ Կոնտեն այլևս չի վստահում իրեն:

Կոնտեն համաձայն է Ռիչարլիսոնի այս մրցաշրջանի գնահատականին, սակայն մյուս հարցում Կոնտեն չի աջակցում 25 ամյա բրազիլացուն։

«Նա ճիշտ է, նա լավ սկսեց մեզ հետ, հետո վնասվածք ստացավ, հետո գնաց աշխարհի առաջնություն, հետո ևս մեկ ծանր վնասվածք ստացավ»:

«Պրեմիեր լիգայում նա մեզ համար գոլ չի խփեց և միայն երկու գոլ խփել է Չեմպիոնների լիգայում: Տղան անկեղծորեն խոստովանեց, որ այս մրցաշրջանը վատ է ընթանում իր համար»:

«Բայց նրա մրցաշրջանը դեռ չի ավարտվել, եթե նա արժանի է դրան, ես նրան կներառեմ մեկնարկային կազմում»:

«Կարծում եմ՝ տղան հասկացել է, որ սխալվել է, երբ «մենք»-ի փոխարեն «ես» է ասում, դա նշանակում է, որ մտածում ես միայն քո մասին և եսասերի նման ես քեզ պահում»։

«Ես իմ խաղացողներին ասում եմ, որ մենք պետք է ասենք «մենք», եթե ցանկանում ենք ինչ-որ կարևոր բան ստեղծել, պայքարել ինչ-որ կարևոր բանի համար, նվաճել գավաթ»:

«Եթե ասում ենք «ես», «ես» ու միայն «ես», ապա մտածում ենք միայն քեզ համար: Տղան դա շատ լավ հասկացավ և ներողություն խնդրեց, քանի որ ես ևս մեկ անգամ բացատրեցի նրանց, թե ինչո՞ւ է կարևոր թիմային ոգին»,- Կոնտեի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր