• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» հայտարարել է Ռոյ Հոջսոնի հետ նոր պայմանաիգր կնքելու մասին

«Կրիստալ Փելեսը» հայտարարել է, որ Ռոյ Հոջսոնը կմնա գլխավոր մարզչի պաշտոնում ևս մեկ մրցաշրջան։

75 ամյա Հոջսոնը մարտին զբաղեցնելով «Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնը կարողացավ պահպանել Պրեմիեր լիգայում թիմի գրանցումը և զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը:

Մրցաշրջանի հաջող ավարտով Հոջսոնը հեշտացրեց «Փելեսի» ղեկավարների ընտրությունը, որոնք նրա հետ համագործակցել են 2017-ից 2021 թվականներին:

«Ես անչափ ուրախ և հպարտ եմ երկարաձգելու իմ պայմանագիրը «Կրիստալ Փելեսի» հետ, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին և մարզական տնօրենին իմ հանդեպ ունեցած հավատի համար»:

«Ես գիտեմ, որ մենք այստեղ հիանալի թիմ ունենք: Դա երիտասարդության և ներուժի, ինչպես նաև Պրեմիեր լիգայի և միջազգային ասպարեզում փորձառու խաղացողների հիանալի համադրություն է»:

«Ես երկար խոսեցի նախագահի հետ, և մենք համաձայնվեցինք, որ պետք է ավելի հավակնոտ դառնանք՝ առավելագույնս օգուտ քաղելու նման տաղանդներից: Դա նկատի ունենալով, մենք մեր առջև նպատակ ենք դրել ավարտել  սկսվող մրցաշրջանը աղյուսակի վերին հատվածում»,- ասել է Հոջսոնը: