Իր գլխվար մարզչի պաշտոնում Նիլ Ուորնոկին նշանակելուց հետո «Կրիստալ Փելեսը» պատրաստ վարձակալությամբ վերցնել «Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Վիլֆրիդ Զախային:
Երեկ Ուորնոկը լոնդոնյան ակումբի հետ երկու տարվա պայմանագիր ստորագրեց: Նիլը «արծիվներին» մարզել է նաև 2007-ից 2010թթ-ին:
Այժմ 65-ամյա Ուորնոկն ընդամենը չորս օր ունի թիմը համալրելու համար: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Նիլի առաջին նորեկը կարող է դառնալ Զախան, ով տեղ չի գտնում «Յունայթեդի» հիմնական կազմում: Վիլֆրիդի վարձակալության տրանսֆերը գնահատվում է 1,5 մլն ֆունտ: