Մինչ ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, «Կրիստալ Փելեսը» ուժեղացրեց իր կիսապաշտպանությունը Ալբերտ Սամբի Լոկոնգայի և Նաուիրու Ահամադայի օգնությամբ:
23 ամյա Լոկոնգան «Փելես» է ժամանել «Արսենալից», որտեղ մեկուկես մրցաշրջանում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում։
Միևնույն ժամանակ, 20 ամյա Ահամադային «արծիվները» ձեռք են բերել «Շտուտգարտից» մոտ 10 մլն ֆունտով:
Նաուիրուն, ով Բունդեսլիգայում ընթացիկ մրցաշրջանում «Շտուտգարտի» 18 խաղերից 17-ում հայտնվել է մեկնարկային կազմում, երեքուկես տարվա պայմանագիր է կնքել «Փելեսի» հետ: