«Կրիստալ Փելեսը» ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում պահել Ռոյ Հոջսոնին։
Մարտ ամսին «արծիվների» մրազչական ղեկը ստանձնելվ Պատրիկ Վիեյրայից՝ Հոջսոնն ակնթարթորեն փոխակերպեց թիմին, որը շատ մոտ էր գտնվում Պրեմիեր լիգայի անկման գոտուն:
Հոջսոնի օրոք «Փելեսը» ութ խաղում հինգ հաղթանակ տարավ և հարմարավետորեն զբաղեցրեց 11-րդ տեղը՝ առաջ անցնելով «Չելսիից»:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, «Փելեսը» դիտարկել է գլխավոր մարզչի պաշտոնի մի շարք թեկնածուների, այդ թվում՝ Գրեհեմ Փոթերին, Սթիվ Կուպերին և Բրենդան Ռոջերսին, սակայն, ի վերջո, որոշել է այդ պաշտոնում պահել փորձառու Հոջսոնին։
75 ամյա անգլիացին, որը Պրեմիեր լիգայի բոլոր ժամանակների ամենատարեց մարզիչն է, արդեն քննարկել է նոր մեկ տարվա պայմանագիր «արծիվների» նախագահ Սթիվ Փերիշի հետ: