«Կրիստալ Փելեսը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց 66-ամյա Նիլ Ուորնոկին:
Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ «արծիվներն» ազատվեցին Տոնի Պյուլիսից: Նրան փոխարինեց Ուորնոկը, ով նախկինում արդեն աշխատել էր «Սելհարսթ Պարկում»:
Boxing Day-ի առաջին խաղում «Սաութհեմպտոնից» կրած 1:3 հաշվով պարտությունից հետո «Փելեսի» երկրպագուների մի մասը սուլեց իրենց ակումբին, որը վերջին 12 խաղում ընդամենը մեկ հաղթանակ է տարել և այժմ գտնվում է վտանգավոր գոտում:
Այժմ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Կիտ Միլլենը, ով մինչ այս Ուորնոկի օգնականն էր: