Մինչև տրանսֆերային պատուհանի փակվելը «Կրիստալ Փելեսը» կփորձի ձեռք բերել «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Ջո Բարտոնին:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «արծիվների» գլխավոր մարզիչ Յան Հոլոուեյը ցանկանում է թիմը համալրել այնպիսի ֆուտբոլիստով, ով Պրեմիեր Լիգայում խաղային փորձ ունի և 30-ամյա Բարտոնին է տեսնում որպես համապատասխան թեկնածու:
Ներկա պահին Բարտոնը խաղում է Չեմպիոնշիփում հանդես եկող «ՔՊՌ»-ում, որտեղ բավական լավ տպավորություն է թողնում: Անգլիացու տրանսֆերը կարող է գնվել ընդամենը 3 մլն ֆունտով:
Բացի այդ, «Փելեսը» դիտարկում է նաև «Ռեդինգի» վինգեր Ջիմի Կեբեին ձեռք բերելու տարբերակը և պատրաստ է նրա համար 750 հզր ֆունտ առաջարկել: