• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Կրիստալ Փելեսը» պատրաստվում է վերանորոգել Սելհերսթ Պարկը

«Կրիստալ Փելեսը» պատրաստվում է սկսել 150 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգում Սելհերսթ Պարկ մարզադաշտում:

Սելհերսթ Պարկը 1924 թվականից եղել է «Փելեսի» տունը և ներկայումս ունի 25,486 նստատեղ, ինչը համեստ է Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբի համար, հատկապես Լոնդոնից:

Հրաժարվելով նոր մարզադաշտ կառուցելու մտքից՝ «արծիվները» այժմ ձգտում է ամբողջությամբ վերակառուցել գլխավոր տրիբունան, որը տեղավորելու է 13500 հանդիսական:

«Փելեսն» արդեն գնել է հարակից հողատարածքը, որի վրա գտնվում էր սուպերմարկետի կայանատեղի, ինչպես նաև վերաբնակեցրել է վեց տուն, որոնք կվնասվեն շինարարությունից, հայտնում է The Athletic-ը։

Ներկայումս «Փելեսը» գլխավոր կապալառու է փնտրում՝ շինարարություն իրականացնելու համար, ինչպես նաև սպասում է մայրաքաղաքի Կրոյդոնի շրջանի իշխանությունների թույլտվությանը, որպեսզի սկսի աշխատանքները:

Նախատեսվում է, որ աշխատանքները կտևեն 27-ից 30 ամիս: Միևնույն ժամանակ, 2026/27 մրցաշրջանի ավարտին և 2027/28-ի սկզբին «Փելեսը» չի կարողանա խաղալ սեփական դաշտում։

Հետաքրքիր փաստեր