Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սելհարսթ Պարկ» մարզադաշտում, ուր Տոնի Պյուլիս գլխավորությամբ իր առաջին խաղն անցկացրեց «Կրիստալ Փելեսը»:
«Արծիվները» լոնդոնյան դերբիի շրջանակներում հյուրընկալել էին «Վեստ Հեմ Յունայթեդին»: Ուելսցի մասնագետի նորամուտը հաջող ստացվեց: «Փելեսը» նվազագույն հաշվով հաղթեց «Վեստ Հեմին» և լքեց վերջին հորիզոնականը: Հաղթական գոլի հեղինակ դարձավ Մարուան Շամախը:
Գոլ․ Շամախ՝ 42ր: