Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում հյուրընկալվել էր «Կրիստալ Փելեսին»:
Ընթացիկ մրցաշրջանում պարտություն չկրած «ազնվականները» 3 միավոր վաստակեցին նաև «Սելհերսթ Պարկում»: Մոուրինյոյի սաներից գոլերի հեղինակ դարձան Օսկարը և Սեսկ Ֆաբրեգասը: Դաշտի տերերի միակ գոլն էլ խաղի վերջին րոպեին խփեց Ֆրեյզեր Քեմպբելը:
Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 22 միավորով կշարունակի գլխավորել աղյուսակը:
Գոլեր. Օսկար՝ 6ր, Ֆաբրեգաս՝ 51ր, Քեմպբել՝ 90ր:
Հեռացումներ. Ասպիլիկուետա՝ 40ր, Դիլեյնի՝ 43ր: