• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Կրոենկեն Վենգերին կաջակցի գումարով

Ստեն ԿրոենկեՀինգշաբթի օրն «Արսենալի» տնօրենների խորհուրդը հանդիպելու է ակումբի սեփականատեր Ստեն Կրոենկեի հետ: Նրանք քննարկելու են գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին աջակցելու ծրագիրը:

«Զինագործները» դուրս մնացին Անգլիայի գավաթից, իսկ Չեմպիոնների Լիգայի շրջանակներում պարտվեցին «Բավարիային»: Միակ իրական նպատակը մնում է Պրեմիեր Լիգայի լավագույն քառյակում տեղ զբաղեցնելը:

Մամուլն ու ակումբի երկրպագուները քննադատում են Վենգերին: Միևնույն ժամանակ նա շարունակում է վայելել ղեկավարության աջակցությունը: Այս մասին մասնավորապես օրեր առաջ հայտնեց «Արսենալի» նախագահ Պիտեր Հիլլ-Վուդը:

Իսկ այժմ ղեկավարությունը փորձում է աջակցել Վենգերին ոչ թե խոսքերով, այլ գործով: Daily Mail-ի փոխանցմամբ Կրոենկեն մտադիր է տրամադրել 70 մլն ֆունտ ամառային տրանսֆերների համար: Եթե «Արսենալին» չհաջողվի նվաճել Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա այդ գումարի չափը կնվազի, սակայն Վենգերն ամեն դեպքում կմնա իր պաշտոնում:

Հետաքրքիր փաստեր