• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հայնկես. «Արսենալի» հիմնական խնդիրը առաջատարներին վաճառելն է»

Յուպ Հայնկես«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի մոտ դժվարին ժամանակաշրջան է, քանի որ ամեն տարի ակումբից հեռանում են առաջատար ֆուտբոլիստներ: Նման կարծիք է հայտնել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը:

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալեց «Բավարիային» և պարտվեց 1:3 հաշվով: Այսօր պատասխան հանդիպումն է: Ակնհայտ է, որ «զինագործները» գործնականում հնարավորություն չունեն Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Հետևաբար, լոնդոնյան ակումբը հերթական մրցաշրջանը կավարտի առանց տիտղոսների:

-Վենգերը միշտ էլ իսկապես լավ խաղացողներ է ունեցել, թոփ մակարդակի խաղացողներ: Եթե հաշվի առնեք վերջին երկու տարիները, ապա պետք է ասեք, որ նրանց առանցքային ֆուտբոլիստները հեռանում են այլ ակումբներ:

Անկասկած, նրանց փոխարեն գալիս են նոր տաղանդավոր խաղացողներ: Սակայն յուրաքանչյուր մարզիչ հասկանում է, որ եթե ուզում ես աշխատել ամենաբարձր մակարդակի վրա՝ «Բավարիայի», «Բարսելոնայի» և «Ռեալի» կողքին, պետք է ունենաս ֆուտբոլիստներ, որոնք կարող են դա անել:

Կարծում եմ՝ այս տեսանկյունից Վենգերի համար բավականին դժվար է,- հայտնել է Հայնկեսը: Daily Mirror

Հետաքրքիր փաստեր