• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հավերցը բուժզննում կանցնի «Արսենալում»

Այս շաբաթվա ընթացքում «Չելսի» հարձակվող Կայ Հավերցը բուժզննում կանցնի «Արսենալում»։

Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Չելսին» Հավերցի համար կստանա 62 միլիոն ֆունտ, իսկ այժմ երկու լոնդոնյան ակումբները քննարկում են գործարքի վերջնական պայմանները։

Հավերցը արդեն համաձայնել է պայմանագիր կնքել «Արսենալի» հետ և դրանով նա կդառնա Միկել Արտետայի թիմի առաջին նորեկը այս տրանսֆերային պատուհանում։

Հավերցը «Չելսի» տեղափոխվեց Լևերկուզենի «Բայերից» 2020 թվականին։ Կայը «Բայերում» հանդես էր գալիս, որպես հարձակվողական ոճի կիսապաշտպան, սակայն Սթեմֆորդ Բրիջում նրան հիմնականում օգտագործում էին կենտրոնական հարձակվողի դիրքում։

Հնարավոր է, որ Հավերցը չկարողացավ արդարացնել Սթեմֆորդ Բրիջի սպասելիքները, բայց Արտետան վստահ է , որ կարող է օգտագործել Հավերցի ունեցած ամբողջ պոտենցիալը։

Հետաքրքիր փաստեր