«Քուինս Պարկ Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապը խոստովանել է, որ սպասում է դարպասապահ Ժուլիո Սեզարի հեռանալուն, սակայն հույս ունի Չեմպիոնշիփում պահպանել Ռոբերտ Գրինին:
«ՔՊՌ»-ը պաշտոնապես դուրս մնաց Պրեմիեր Լիգայից: Ռեդնապի խոսքերով Չեմպիոնշիփը Բրազիլիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահի համար չէ:
-Կարծում եմ, որ Ժուլիոն պետք է խաղա իսպանական, իտալական առաջնության որևէ թոփ ակումբում կամ էլ Պրեմիեր Լիգայում: Նա Բրազիլիայի ազգային հավաքականի դարպասապահ է և ոչ թե Չեմպիոնշիփի խաղացող:
Նա պատրաստվում է Աշխարհի առաջնությանը և պետք է խաղա Պրեմիեր Լիգայում կամ էլ արտասահմանյան որևէ բարձրակարգ առաջնությունում,- հայտնել է Ռեդանպը:
Միևնույն ժամանակ Հարին հույս ունի թիմում պահել մյուս դարպասապահ Ռոբերտ Գրինին և պաշտպան Քրիստոֆեր Սամբային:
-Ռոբը տեղափոխվել է այստեղ և լավ է կատարել իր աշխատանքը: Հավանաբար հենց նա կլինի իմ դարպասապահը հաջորդ մրցաշրջանում: Ինչ վերաբերվում է Սամբային, ապա ցանկանում եմ պահել նրան, քանի որ նա կլինի Չեմպիոնշիփի լավագույն կենտրոնական պաշտպանը:
Այո, «Ֆուլհեմի» հետ խաղը վատ էր նրա համար, սակայն նա լավ ֆուտբոլիստ է: Դեռ չգիտեմ, թե ինչ կլինի,- ավելացրել է մասնագետը: Sky Sports