Ռոյ Հոջսոնը բանավոր կերպով համաձայնվել է՝ հաջորդ մրցաշրջանում նույնպես մարզել «Կրիստալ Փելեսը»։
Մարտ ամսին «Փելեսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Պատրիկ Վիեյրային՝ Հոջսոնը վաստակեց 18 միավոր իր 10 խաղերում և կարողացավ պահպանել թիմի գրանցումը Պրեմիեր լիգայում:
«Արծիվների» ղեկավարներից որոշ ժամանակ պահանջվեց մի շարք տարբերակներ դիտարկելու համար, սակայն Հոջսոնի հեղինակությունը թիմի խաղացողների մոտ համոզեց նրանց պահպանել Ռոյին:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, 75 ամյա անգլիացին արդեն համաձայնել է երկարաձգել իր համագործակցությունը Սելհերսթ Պարկի ակումբի հետ: