• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Հումելսը և Կարվալյոն պատրաստ են մերժել «Յունայթեդին»

Մաթս ՀումելսՏրանսֆերային շուկայում «Մանչեսթեր Յունայթեդը» ունեցավ իր առաջին անհաջողությունը: «Բորուսիայի» պաշտպան Մաթս Հումելսը և «Սպորտինգի» կիսապաշտպան Վիլյամ Կարվալյոն մտադիր են մնալ իրենց ներկայիս ակումբներում:

22-ամյա Կարվալյոյին «Յունայթեդի» սկաուտները հետևում են նախորդ մրցաշրջանի ավարտից: Թվում էր, որ ամռանը «կարմիր սատանաները» պաշտոնական առաջարկ կանեն, սակայն պորտուգալացին հավատարիմ է իր հայրենի ակումբին:

-Ես «Սպորտինգի» հետ մինչև 2018թ պայմանագիր ունեմ: Երբ վերադառնամ հավաքականից, կվերադառնամ Լիսաբոն: Մնացածը միայն խոսակցություններ են,- ասել է Կարվալյոն: SIC

«Յունայթեդի» տրանսֆերային նպատակներից հաջորդը՝ 25-ամյա Հումելսը, ամենայն հավանականությամբ, նույնպես չի ցանկանում փոխել ակումբը և մտադիր է շարունակել իր ելույթները «Բորուսիայում»: Այդ մասին հայտնել է նրա հայր Գերմանը, ով նաև ֆուտբոլիստի գործակալն է:

-Մաթսը ճանաչում է Լուի վան Գալին («Յունայթեդի» նոր մարզչին): Սակայն կարող եմ ասել, որ «Յունայթեդ» տեղափոխվելու համար նա չի կապնվել իմ կամ Մաթսի հետ: Մաթսն իրեն երջանիկ է զգում Դորտմունդում և մտածում է միայն Աշխարհի առաջնության մասին,- Հումելս ավագի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը:

Հետաքրքիր փաստեր