• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մագուայռը դժգոհել է այս մրցաշրջանում նշանակված 11 մետրանոցների քանակից

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայռը դժգոհել է այս մրցաշրջանում նշանակված 11 մետրանոցների քանակից։

Անցյալ երկուշաբթի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում Անգլիայի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, երբ Մագուայռի թիմակից Ռիկո Լյուիսը, օդային պայքարում ձեռքով հպվեց մրցակցի դեմքին:

Սկոպյեում կայացած ոչ-ոքիից հետո Մագուայռը խոսել է նմանատիպ 11 մետրանոցների մասին՝ կոչ անելով Պրեմիեր լիգային վերձնել նախաձեռնությանը իրենց ձեռքը և բարելավել մրցավարների աշխատանքը:

«Իմ կարծիքով, վերջին վեց ամիսների կամ մեկ տարվա ընթացքում, ամենինչի համար նշանակվել է 11 մետրանոց։ Դա նկատվում է հատկապես Պրեմիեր լիգայում։ Դրանք հարկադրված 11 մետրանոցներ են։ Դրանք չափազանց դժվարացնում են կյանքը պաշտպանների և պաշտպանական ոճի խաղացողների համար։ Թույլ տվեք նրանց պաշտպանվել այնպես, ինչպես պետք է պաշտպանեն:

Դուք պետք է հնարավորություն ունենաք պաշտպանվելու, դուք պետք է հնարավորություն ունենաք խաղալու ձեր նախաբազուկով, դուք պետք է հնարավորություն ունենաք խաղալու ձեր մարմնով, դուք պետք է հնարավորություն ունենաք ֆիզիկական պայքար առաջարկելու մրցակցին, դուք պետք է հնարավորություն ունենաք օգտագործելու ձեր ձեռքերը՝ հակառակորդից առաջ անցնելու համար։

Այս օրերին ցանկացած հպման համար նշանակվում են 11 մետրանոցներ: Բացարձակապես ամեն ինչի համար: Ես հասկանում եմ, որ դա խաղի կարևոր մասն է, և դուք պետք է տարբերեք, թե որտեղ պետք է լինի 11 մետրանոց, որտեղ պետք է այն չլինի, բայց այս պահին նմանատիպ 11 մետրանոցները չափազանց շատ են։

Կարծում եմ, որ 11 մետրանոցների շեմն անպայման պետք է փոխվի: Եվ ես կարծում եմ, որ Պրեմիեր լիգան՝ աշխարհի ամենամեծ լիգան լինելով, պետք է սկսի ինչ-որ բան անել դրա դեմ, քանի որ այս մրցաշրջանի մեկնարկից սկսած Պրեմիեր լիգայում նշանակվել են չափազանց շատ վիճահարույց 11 մետրանոցներ:

Սա միայն իմ ակումբին չի վերաբերում: Ես տեսնում եմ, որ 11 մետրանոցներ են նշանակվում, երբ գնդակը դիպչում է ֆուտբոլիստի ձեռքին, երբ պարզապես չգիտես, թե խաղացողը որտեղ կարող էր ձեռքերը պահել: Եվ նաև աննշան շփման համար, չնայած ֆուտբոլը կոնտակտային սպորտաձև է համարվում:

Մենք պետք է սկսենք աշխարհի ամենամեծ առաջնությունից՝ Պրեմիեր լիգայից: Նրանք պետք է ստանդարտներ սահմանեն և շեմը մի փոքր բարձրացնեն, քան հիմա է։» – Մագուայռի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Հետաքրքիր փաստեր