«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Մարկոս Ռոխոն պատմել է, որ Հարի Մագուայռը նախկինում անփոխարինելի էր «կարմիր սատանաների» համար՝ իր գնի պատճառով:
Մագուայռը, որը 2019 թվականին 80 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Լեսթերից», շարունակում է մնալ աշխարհի ամենաթանկ պաշտպանը։ Հարիի ելույթները ակումբային մակարդակում վաղուց չեն տպավորում, բայց նա միայն այս մրցաշրջանում է կորցրել իր տեղը «Յունայթեդի» մեկնարկային կազմում:
Օլե Գունար Սուլշերը՝ որպես «Յունայթեդի» գլխավոր մարզիչ, պարզապես տատանվում էր հեռացնել Մագուայռին թիմից նմրա շատ բարձր գնի պատճառով, և նա խոստովանել է դա Ռոխոյին:
«Մի օր ես գնացի Սուլշերի գրասենյակ, որպեսզի ասեմ նրան, որ թույլ տա ինձ գնալ այլ ակումբ կամ ներառի մեկնարկային կազմում: Ես ասացի, որ սխալ է ինձ պահեստայինների նստարանին պահելը: Բայց նա ինձ ասաց, որ Մագուայռը պետք է խաղա, անկախ ամեն ինչից, որովհետև այդքան գումար են վճարել նրան ձեռք բերելու համար»։
«Փառք Աստծո, որ նրանք հիմա Հարիին չեն դիտարկում, որպես հիմնական կազմի խաղացող, և այդ դիրքում խաղում է Լիչա Մարտինեսը», – ասել է Ռոխոն TyC Sports-ին: