• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մաթյո Ֆլամինին երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Արսենալի» հետ

Մաթյո ՖլամինիՖրանսիացի կիսապաշտպան Մաթյո Ֆլամինին վերադարձել է «Արսենալ»` երկու տարվա պայմանագիր կնքելով լոնդոնյան ակումբի հետ:

Ինչպես հայտնում է Goal-ը, գործարքը պաշտոնապես կհաստատվի Պրեմիեր Լիգայի կողմից թույլտվություն ստանալուց հետո: Ֆլամինիի պայմանագիրը նախատեսում է համագործակցությունը ևս 12 ամիս երկարաձգելու հնարավորություն:

«Արսենալում» 29-ամյա Մաթյոն շաբաթական 50 հզր ֆուտն աշխատավարձ կստանա: Այսպիսով, նա կդառնա այս ամռան ընթացքում «Արսենալի» երկրորդ ձեռքբերումը:

Ֆլամինին այս ամառ է հեռացել «Միլանից» և ստացել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ: Որոշ ժամանակ նա «ռոսոներների» հետ է մարզվել, սակայն վերջին երեք շաբաթների ընթացքում նա մարզվել է Արսեն Վենգերի թիմում, ով էլ որոշել է իր հայրենակցին պայմանագիր առաջարկել:

Հիշեցնենք, որ 2008թ-ին աշխատավաձի հետ կապված անհամաձայնության պատճառով Ֆլամինին հեռացավ «Արսենալից» և ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով միացավ «Միլանին»:

Հետաքրքիր փաստեր